Կարող են զրկել 2020-ի խաղերին մասնակցելու իրավունքից

Կարող են զրկել 2020-ի խաղերին մասնակցելու իրավունքից

Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը՝ անվավեր է ճանաչել Սպորտային արբիտրաժային դատարանի վճիռը Ռուսաստանի բոբսլեյի ֆեդերացիայի ղեկավար Ալեքսանդր Զուբկովի առնչությամբ, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։

Ըստ հրապարակման, եթե պարզվի, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիան չի պահպանվում Ռուսաստանի տարածքում, ապա հնարավոր է շատ խիստ սանկցիաներ սահմանվեն մարզիկները նկատմամբ, ընդհուպ մինչեւ 2020 թվականին Օլիմպիական թիմում պետական դրոշի ներքո հանդես գալու իրավունքից զրկումը։

Բանն այն է, որ Զուբկովը մեղավոր է ճանաչվել հակադոպինգային կանոնների խախտման մեջ, ինչի հետեւանքով նրա արդյունքները Սոչիի Օլիմպիական խաղերում հայտարարվել են առ ոչինչ, իսկ նրան էլ ցկյանս արգելվել է մասնակցել Օլիմպիական խաղերին։ Միջազգային սպորտային արբիտրաժը՝ CAS-ը մասնակի բավարարել է Զուբկովի բողոքը եւ վերացրել ցկյանս Օլիմպիական խաղերի մասնակցությունից զրկման որոշումը, իսկ Մոսկվայի քաղաքային դատարանն էլ թույլատրել է չկատարել Զուբկովի ոսկե մեդալների առգրավման պրոցեդուրան։