Հայտնի է «Օսկարի» 2019-ի հանդիսավարը

Հայտնի է «Օսկարի» 2019-ի հանդիսավարը

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 2019-ի հանդիսավար է լինելու դերասան Քեյվին Հարթը։ Այս մասին հայտարարել է մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեն։ Իր ինստագրամյան էջում Հարթը նույնպես գրառում է կատարել այս առնչությամբ։ Նա մասնավորապես գրել է հետեւյալը․ «Տարիներ շարունակ ինձ հարցնում էին, թե երբեւէ կվարեմ արդյոք «Օսկարը»։

Ես ասում էի միշտ, որ ինձ՝ երգիծական դերասանիս համար դա հնարավորություն է, որը տրվում է կյանքում մեկ անգամ եւ կլինի այն ժամանակ, երբ որ պահը հասունացած կլինի։ Ես շատ ուրախ եմ ասելու համար, որ իմ համար էլ այդ պահը հասունացավ»։ Նա համոզմունք է հայտնել, որ յուրահատուկ ձեւով կանցնի առաջիկա մրցանակաբաշխությունն իր հանդիսավարությամբ։