Խաղարկության արդյունքում հաջողակ է դարձել 18 գնորդ

Խաղարկության արդյունքում հաջողակ է դարձել 18 գնորդ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 18 հոգու համար շահավետ գնումը դարձել է նաեւ խաղարկությամբ հաղթելու առիթ: Նրանցից 15-ը դարձել է «Honor 9 Lite» սմարթֆոնի, իսկ երեքը՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները:

«Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի հնարավորություն է ընձեռել ոչ միայն մեր բաժանորդներին, այլեւ ցանկացած գնորդի, ով օգտվել է մեր սպասարկման կենտրոններում իրականացված վաճառքից: Հասարակության լայն շրջանակներին օգտակար լինելու մոտեցումը բխում է մեր ընտրած ռազմավարությունից: Դա վերաբերում է ոչ միայն սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը, այլեւ սպասարկման ոլորտում առաջարկվող ծառայություններին: Շնորհավորում եմ հաջողակ հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում մեր ծառայություններից օգտվողներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից 30 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոնների գնորդները մասնակցել են «Honor 9 Lite» սմարթֆոնների եւ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենաների խաղարկություններին:

Ծրագրային ապահովմամբ իրականացված խաղարկության հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Խաղարկվել են գնված սմարթֆոնների IMEI (նույնականացման) կոդերը: Գնորդները տեղեկացվել են խաղարկության անցկացման կարգի եւ կանոնների մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով ստեղծել է խաղարկության ամբողջ ընթացքին հետեւելու հնարավորություն: Ավելին՝ այդ ամենը տեսանկարահանվել է:

Խաղարկված նվերների մասին ծանուցման եւ դրանք քաղաքացիներին հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված եւ հրապարակայնացված կանոններով: Ավելին՝ ընկերությունը խստորեն պահպանել է դրանք: Անակնկալ նվերները ստանալու համար սահմանված ժամկետում (մինչեւ հոկտեմբերի 30-ը ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ին դիմել են 2 ավտոմեքենայի եւ 14 սմարթֆոնի հաղթողները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղարկված 1 ավտոմեքենայի եւ 1 սմարթֆոնի հաղթողները խաղարկությունների կանոններով սահմանված կարգով եւ ժամկետում չեն ներկայացել ՎիվաՍել-ՄՏՍ՝ մրցանակները ստանալու համար, ընկերությունն իրականացրել է նոր խաղարկություն՝ 1 ավտոմեքենայի եւ 1 սմարթֆոնի համար, եւ դարձյալ պատահականության սկզբունքով հայտնի են դարձել նաեւ այդ հաղթողները: