Հելսինկյան կոմիետեի արձանագրած խախտումները 11-ից 15-ի դրությամբ

Հայաստանի հելսինկյան կոմիտեն, որը դիտորդական առաքելություն է իրակացնում, ամփոփել է արձանագրված ընտրախախտումները։
11/4 11:40-ին ընտրատեղամասում մի քաղաքացի անընդհատ գտնվել է ընտրատեղամասի նախամուտքում՝ պատաճառաբանելով, որ սպասում է ընտրողներից մեկին: Հելսինկյան կոմիտեի դիտորդի միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել այդ անձին նախամուտքից՝ ժամը 11:40-ին մոտ:
11/15 11:50-ի դրությամբ ընտրատեղամասում որոշ անձինք պարբերաբար անցնում են քվեախցիկների հետևով:
11/48 12:30-ին հանձնաժողովի նախագահը ոստիկանին հրավիրել է ընտրատեղամաս՝ վերահսկելու ընտրողների թիվը, որպեսզի չխանգարվի ընտրությունների բնականոն ընթացքը:
11/15 – 12:00-ի դրությամբ տարեց ընտրողի կտրոնը կորել է: Հանձնաժողովի նախագահը և «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ»-ի դիտորդը քվեախցիկում փնտրել են կորած կտրոնը: Հելսինկյան կոմիտեի դիտորդն առաջարկել է կազմել արձանագրություն: Արձանագրություն չի կազմվել:
11/15 12:45-ի սահմաններում «Մենք» դաշինքի վստահված անձը անընդհատ շրջել է քվեախցիկների միջև:
11:41 13:30 Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու ժամանակ, 7-րդ համարի քվեաթերթիկները միշտ դնում են վերևի հատվածում (ԲՀԿ): Արարատի գյուղի Խարբերդ գյուղի (որտեղ գտնվում է նշված տեղամասը) գյուղապետը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ և հետո մոտենում են նրանց : «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն թույլ չեն տվել, դիտորդին նաև տեղեկացրել է, թե ինչպես է լսել, որ հանձնաժողովի անդամները միմյանց մեջ պայմանավորվում են, որ ինչ-որ խախտում գտնեն ու «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձին հեռացնեն ընտրատեղամասից:
Սիսիան
34/35 14։17 Տեղամաս մտան «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից 2 դիտորդ, փորձեցին գրանցվել, (գրանցվեց միայն մեկը, 2-րդը ներկայացավ որպես դիտորդի «կցորդ»)։ Դիտորդը դիմեց հանձնաժողովի նախագահին՝ խախտումը վերացնելու համար, որից հետո երկուսն էլ հեռացան տեղամասից։
Կարծիքներ