Եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան

Եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան

ՀՀԿ֊ական Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով: Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան:

Որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը: Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ: Կոչ եմ անում մեր համակիրներին` չվախենալ, համախմբվել և գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջև մեզ կանգնեցնում է այս իշխանությունը: Հ.Գ. Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք և բացի այդ անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ:

Հ.Գ. Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով: