Փաշինյանի շարասյան հետևից լրագրողները 1կմ վազեցին

Փաշինյանի շարասյան հետևից լրագրողները 1կմ վազեցին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում է։ Նա ծաղկեպսակ դրեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված՝ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված կոթողին, որից հետո վարչապետի շարասյունը սրընթաց շարժվեց նախ Ռուսթավելի փողոց, ապա Բուլվարային թաղամաս, որտեղ ԱԻՆ ուսումնավարժանքին էր ներկա լինելու։

Գյումրիում գտնվող լրագրողներն ու օպերատորները շտապում էին  Փաշինյանի շարասյան ետևից։ Նրանք շուրջ մեկ կմ ստիպված էին վազել։