ԱԺ-ում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը. Շարմազանով

ԱԺ-ում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը. Շարմազանով

ՀՀԿ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է .

«Քարոզարշավի վերջին օրը ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը:

Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ:

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա՞, թե՞ Ազգային ժողովում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը:

Այդ ուժը ներկայացված է թիվ 1 քվեաթերթիկով՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, որի վերագնահստված ներկան այս ամիսներին ցույց տվեց, որ կարող է բացահայտել հանրությանը մոլորեցնող կեղծ, բայց հաճելի կախարդական փայտիկի միֆը:

Գնացեք ընտրության առանց վախենալու: Աստված պահապան մեր երկրին եւ ժողովրդին»: