Մեղրիի լեռնանցքում մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սեւանի, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Մեղրիի եւ Սիսիանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի եւ Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:

Ախուրյանի, Արթիկի ավտոճանապարհներին, Մեղրիի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ եւ կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: