Իրարանցում Գյումրիում՝ ԲՀԿ քարոզարշավին. անվճար հյութեր, մոմակալներ

Իրարանցում Գյումրիում՝ ԲՀԿ քարոզարշավին. անվճար հյութեր, մոմակալներ
Իրարանցում Գյումրիում՝ ԲՀԿ քարոզարշավին. անվճար հյութեր, մոմակալներ
Իրարանցում Գյումրիում՝ ԲՀԿ քարոզարշավին. անվճար հյութեր, մոմակալներ

Այն, ինչ կատարվեց այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում, բառերով նկարագրելն անհնարին է: Քաղաքի ծայրամասերից, համայնքներից բնակիչները եկել էին հանդիպելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Թատերական հրապարակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար:

Գագիկ Ծառուկյանին երկար ժամանակ չէր հաջողվում ազատվել իրեն շրջապատած քաղաքացիներից, որպեսզի բեմահարթակ բարձրանար: Նամակների կույտը նույնպես անհամար էր: Գրեթե յուրաքանչյուր  երկրորդ քաղաքացին ձեռքին նամակ ուներ, որն անձամբ ԲՀԿ առաջնորդին էր ուզում հանձնել: Շատերին չհաջողվեց նամակներ փոխանցել, հեռացան հիասթափված կամ այլ տարբերակով նրան հանդիպելու հույսով:

«Նախորդ անգամ էլ եմ նամակ հանձնել, բայց մինչև հիմա պատասխան չեմ ստացել, այս անգամ էլ հույսով մի նամակ էի պատրաստել, բայց այդպես էլ չկարողացա մոտենալ» ,-մեզ հետ զրույցում ասաց երիտասարդ միայնակ մայր Ժաննան:

Եթե նախորդ ընտրությունների քարոզարշավին Գագիկ Ծառուկյանին ուղեկցում էին վարկանիշային թեկնածուներ Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը, այս անգամ նրանց էր միացել «Գործարար» կուսակցության նախագահ, ԲՀԿ ցուցակով Շիրակի մարզում վարկանիշային թեկնածու առաջադրված Գեղամ Բաղդասարյանը: Ավելին՝ թեկնածուն յուրօրինակ ակցիայով էր հանդես եկել:Շշերի վրա պիտակների փոխարեն  Գեղամ Բաղդասարյանի լուսանկարը փակցրած հյութեր էին բաժանում : Գյումրեցիները կատակում էին. «Քցե-բռնել է՝ բուկլետն ավելի թանկ կնստե վրեն, քան սոկը, բուկլետը պըտի պատռեն, սոկը կխմեն»: Ներկաներին նաև մոմակալներ բաժանվեցին, քանի որ երեկոյան արդեն մոմավառություն էր նախատեսված: Նրանց, ում բաժին չհասան մոմակալներից, հեռացան դժգոհ: Նշենք, որ ԲՀԿ առաջնորդը հարգանքի տուրք մատուցեց նաև երկրաշարժի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին: