Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք են կատարել. Արծրուն Հովհաննիսյան

Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք են կատարել. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ՝ երեկ վթարված ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի զոհված օդաչուների կատարած ուսումնական թռիչքից՝ կից գրելով

«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։

Սրանք մեկ օր առաջվա իրական կադրերն են։

Փառք Հայոց բանակին, փառք ՀՀ ՌՕՈւ-երին»։

Հիշեցնենք, որ երեկ կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:  Ժամեր անց պարզվեց, որ որ ինքնաթիռը վթարվել էր Մարալիկի լեռներում, երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը զոհվել էին: