Մենուա Հարությունյանը քարոզարշավի գնացել է ձիով. «Ես կշարունակեմ Դավիթ Բեկի գործերը»

Մենուա Հարությունյանը քարոզարշավի գնացել է ձիով. «Ես կշարունակեմ Դավիթ Բեկի գործերը»

ՀՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված Մենուա Հարությունյանը այսօր քարոզարշավի է գնացել ձիով։ Նա հրապարակել է այս լուսանկարը իր ՖԲ էջում` մակագրելով.

«Ես կշարունակեմ Դավիթ Բեկի կիսատ գործերը»։

Ի դեպ, այս լուսանկարը արդեն ակտիվ քննարկվում է համացանցում։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հարությունյանը քարոզարշավին գուցե գնա Նիկոլ Փաշինյանի պատկերով դիմակով։