Դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. տեսանյութ

Դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. տեսանյութ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ ավելի մանրամասն կարող է հայտնել որոշումն ամբողջությամբ ստանալուց հետո։ Պաշտպանը նաեւ նշեց, որ բողոքը չի քննվել այս նիստում, աշխատանքային ժամի ավարտի պատճառով նիստը կշարունակվի վաղը, որտեղ կքննվի Քոչարյանի խափանման միջոցի բողոքը։

Նշենք, որ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմնավորմամբ, ոչ վերջինս այս նիստը նախագահող է ընտրվել վիճակահանությամբ, ինչը , ըստ նրանց, անօրինական է։