Նիկոլ Փաշինյանը` Մարտունու ավագ դպրոցի բացմանը. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը` Մարտունու ավագ դպրոցի բացմանը. տեսանյութ

Այսօր Մարտունի քաղաքում բացվեց ավագ դպրոց, որի բացման արարողությանը ներկա էր նաեւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Դպրոցի տնօրենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

Նաեւ նշեց, որ այն Մարտունու այն եզակի դպրոցներից է, որը աշակերտների թվաքանակի խնդիր չունի։ Դպրոցում շրջայց կատարելուց հետո Նիկոլ Փաշինյանը կուղեւորվի քաղաքի մշակույթի տուն` մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը։