Գոռ Վարդանյանն ինձ փրկել է. երբեմնի «թշնամիները» հաշտվել են

Գոռ Վարդանյանն ինձ փրկել է. երբեմնի «թշնամիները» հաշտվել են

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկինում «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը եւ դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանը հաշտվել են, մոռացել` իրար հասցրած վիրավորանքները։ Երեկ տեղի ունեցած Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը ներկա է եղել նաեւ Խաչատրյանը, որը սերտիֆիկատ է հանձնել Գոռ Վարդանյանին` որպես ազգային ֆեդերացիայի պատվաոր անդամ։

Նա նշել է, որ 2017 թվականի դեպքի օրը Վարդայանը իրեն փրկել է։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, երբ դեռ «Երկիր Ծիրանին» Երեւանի քաղաքապետարանում ավագանու 3 մանդատ ուներ, այդ օրը ծեծկռտուք տեղի ունեցավ ՀՀԿ եւ ԵԾ խմբակցությունների ավագանու անդամների միջեւ։ Մարինա Խաչատրյանը կոյուղաջրով լի բանկան փորձեց մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն դա կանխեցին ՀՀԿ-ական ավագանու անդամները, դրան խառնվեց Գոռ Վարդանյանը։ Մարինա Խաչատրյանի պնդում էր` Վարդանյանը իրեն հարվածներ է հասցրել այդ ընթացքում։ Նշենք նաեւ, որ Մարինա Խաչատրյանը վերջերս լքեց ԵԾ-ն` պատճառաբանելով , թե գաղափարական տարաձայնություններ ունի Զարուհի Փոստանջյանի հետ։