«Հրապարակ».ՍԴ դատավորի ինը թեկնածուից երկուսը որոշել են գաղտնի մնալ

«Հրապարակ».ՍԴ դատավորի ինը թեկնածուից երկուսը որոշել են գաղտնի մնալ
Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահին դիմելու՝ ՍԴ դատավորի թեկնածուների համար նախանշված ժամկետը մայիսի 3-ին լրացել է: Առաջադրվել է 9 թեկնածու, որոնցից երկուսը չեն ցանկանում իրենց անունները հրապարակել։ Թեկնածուների թվում են Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Արմեն Ներսիսյանը, Կարեն Կարապետյանը, իշխանության ֆավորիտ Վահե Գրիգորյանը։

Ի տարբերություն նախորդ թեկնածուների ընտրության, այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը, որը թեկնածուների հետ հարցազրույցներից հետո փակ ծրարով ներկայացնում էր իր հավակնորդին եւ նախագահին առաջարկում ներկայացնել այդ թեկնածուին։ Չնայած այդ առաջարկն էլ իմպերատիվ չէր՝ ընդամենը խորհրդատվական բնույթ էր կրում, սակայն այս անգամ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել նման հանձնաժողով ներկայացնելուց։ Ինչը նշանակում է, որ նախագահն ինքը կորոշի՝ թեկնածու իրավաբան-գիտնականների հետ հանդիպումների արդյունքում։