Առողջություն

Զանգվածային թունավորում ռուսական հանգստյան տներից մեկում

Զանգվածային թունավորում ռուսական հանգստյան տներից մեկում

Զանգվածային թունավորում է տեղի ունեցել ՌԴ Ստավրոպոլի երկրամասի հանգստյան տներից մեկում։ Սուր աղիքային ինֆեկցիայով վարակվել է ութսուն մարդ, այդ թվում՝ քսանմեկ երեխա։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Համաձայն հաղորդման, թունավորման պատճառը եղել է սալմոնելան, որը նկատվել է պատրաստի կերակրատեսակներում։ «Ոսկե ավազներ» հյուրանոցում հանգստանալուց հետո՝ ութսուն մարդ դիմել է բուժօգնության՝ սննդային թունավորման ախտանիշներով։ Վարկածներից մեկի համաձայն՝ թունավորման պատճառ կարող էին լինել մսային կերակուրները։ Քննչական կոմիտեի երկրամասային ստորաբաժանումում հարուցվել է քրեական գործ։ Սկսվել է հետաքննություն։

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image