Իրավունք

Երրորդ ամիսը կլրանա, ինչ Անդրանիկ Թևանյանը զրկված է ազատությունից

Երրորդ ամիսը կլրանա, ինչ Անդրանիկ Թևանյանը զրկված է ազատությունից

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե նույնիսկ ընդունենք, որ նախաքննությունը շարունակվում է, ապա իրավական պետությունում մարդու ազատության սահմանափակումը պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի և բավարար ապացույցների վրա, այլ ոչ թե ապագայում ապացույցներ գտնելու ակնկալիքի։

Առավել մտահոգիչ է այն, որ հրապարակված հայտարարությունների համաձայն՝ նույնիսկ մեղադրող կողմը դատարանում նշել է, որ դեռ աշխատում է մեղադրանքի հիմքում դրված պնդումները հիմնավորող ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Եթե այդպես է, ապա բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է մարդուն ամիսներ շարունակ պահել կալանքի տակ, երբ անհրաժեշտ ապացույցների առկայությունն ինքնին վիճարկվում է։ (Ազգ⁠)
Անմեղության կանխավարկածը և անձնական ազատության իրավունքը իրավական պետության հիմնարար սկզբունքներ են։ Կալանքը պետք է լինի բացառիկ միջոց, ոչ թե նախաքննության ընթացքում ապացույցներ հավաքելու գործիք»։

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image