Հասարակություն

Թուրքերի համար տներ եք սարքում, խանգարո՞ւմ է․ Արթուր Ֆարմանյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին

Թուրքերի համար տներ եք սարքում, խանգարո՞ւմ է․ Արթուր Ֆարմանյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները այսօր քանդման աշխատանքներ էին իրականացնում Գարեգին Հովսեփյան 50 հասցեում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկազ Հակոբյանի կողմից շուրջ 30 տարի տնօրինած այգու տարածքում։ Հողամասը Կադաստրի կոմիտեի կողմից չափագրվել է դեռ 2013թ-ին, Հակոբյանը ամիսներ առաջ քաղաքապետարան էր դիմել տարածքի սեփականության վկայականի ստացման համար, և այս դիմումին պատասխան դեռ չի ստացել՝ ո՛չ մերժել են, ո՛չ հաստատել։ Անգամ մեկ շաբաթ առաջ հողի համար 305 հազար դրամ գույքահարկ է վճարել։ Իսկ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանից զանգել են ու հայտնել, որ պետք է այգու ցանկապատը ապամոնտաժեն։

Քանդման աշխատանքները կիսատ էր մնացել, քանի որ տեխնիկան, որով իրականացնում էին քանդումը փչացել էր և սպասում էին նոր տեխնիկայի։ Դեպքի վայրում էր նաև Կոմունիստական կուսակցության առաջնորդ Արթուր Ֆարմանյանը, ով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին մեղադրում էր թուրքերի համար տներ կառուցելու (խմբ․ խոսքը կից կառուցվող բազմահարկ շենքի մասին է) և այդ պատճատով խնդրահարույց այգին անօրինական զավթելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image