Ամեն օր ափսոսանքով արձանագրում եմ, թե ինչքան գրագետ, խելացի, ազնիվ, հայրենասեր մարդիկ կան, որոնք առողջ են դատում, հասկանում են, թե ուր է գնում մեր երկիրը, տարբերում են թացը չորից, բայց, ցավոք սրտի, որոշում կայացնողների մեջ չեն եւ մեր երկրի ընթացքին միջամտելու շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Մեկը բժիշկ է, մյուսը` գիտնական, երրորդը` IT ոլորտի աշխատակից, չորրորդը` ուսուցիչ, վեցերորդը փոքր բիզնես ունի: Այս բոլոր մարդիկ ո՛չ իշխանության մեջ են, ո՛չ` ընդդիմության: Նրանք՝ բոլորը, երկրի կառավարումից եւ ընտրապայքարից դուրս են մնացել: Նրանց մասնակցությունը երկրի կառավարմանը սկսվում եւ ավարտվում է քվեարկության գնալով, ինչը նրանք բարեխղճորեն կատարում են, չնայած մեծ հույսեր չունեն, թե իրենց ընտրած անձինք եւ ուժերը կգան իշխանության: Այնպես է ստացվել, որ կուսակցական գործունեությունը, քաղաքական պայքարին, ընտրություններին մասնակցելն ու առաջադրվելը մեզանում հիմնովին վարկաբեկվել են, եւ հասարակության առողջ ուժերը դուրս են մնացել այդ ասպարեզից` իրենց տեղը զիջելով անմաքուր նպատակներ ունեցող, ոչ շատ գրագետ, հայրենիքի մասին շատ չանհանգստացող, հստակ սկզբունքներ չունեցող անհասկանալի մարդկանց: Մեր երկրում հենց այս տեսակն է գալիս իշխանության եւ պայքարում իշխանության գալու համար: Սակայն այդ նույն իշխանության վարքագծի հետեւանքները կրում ենք մենք` նույն այդ բժիշկը, գիտնականը, լրագրողն ու ուսուցիչը, որոնք, մեծ հաշվով, վատ քաղաքացիներ չեն, անտարբեր չեն իրենց պետության ճակատագրի հանդեպ, խելացի են եւ շատ ավելի լավ կկառավարեին այս պետությունը, քան կյանքի գնով իշխանության ձգտող ուժերն ու անորակ մարդիկ, որոնց մենք մշտապես տեսնում ենք իշխանության ղեկին, կառավարության կաբինետներում:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯