Միլանում՝ «Սանտա Ջուլիա» մարզադաշտում տեղի է ունեցել հոքեյի Օլիմպիական եզրափակիչ հանդիպումը Միացյալ Նահանգների եւ Կանադայի թիմերի միջեւ։ Հաղթել է ամերիկյան հավաքականը՝ 2:1 հաշվով՝ օվերթայմում։ Սա առաջին օլիմպիական ոսկին էր, որը ամերիկյան հավաքականը կարողացել է նվաճել հոքեյում՝ վերջին 46 տարվա ընթացքում։ Վերջին անգամ ամերիկյան հավաքականը «ոսկի» նվաճել էր 1980 թվականի Խաղերի ժամանակ։ Օվերթայմն ընթացել է «երեքը երեքի դիմաց» ֆորմատով։ «Ոսկե» տափօղակը օվերթայմի առաջին րոպեներին հարվածել է ամերիկյան թիմի հարձակվող Ջեք Հյուզը՝ դարձնելով ամերիկացի հոքեյիստներին Օլիմպիական ոսկե մեդալակիրներ։ Կանադայի թիմը արժանացել է արծաթե մեդալի։ Բրոնզե մեդալը բաժին է հասել Ֆինլանդիային։
Սպորտ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
Փաշինյանը Ռուսաստանին ուղղված 2 «քաղաքական ռեւերան...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երկու հայտարարություն է արել, որոնք գոնե ինձ համար ուշագրավ են։ Նախ...
×
❮
❯