«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար, գործարար Տիգրան Արզաքանցյանը «Հենց այնպես» հաղորդման ընթացքում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել իր անցյալից։
Նրա խոսքով՝ 1990-ականներին ինքը մտերմացել է աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալիի հետ։ Արզաքանցյանը նշել է, որ այդ ժամանակ Միլանում Կավալին անձամբ չափսեր է վերցրել և նրա համար պատրաստել, կարել մի քանի կոստյում՝ տարբեր գույներով:
Քաղաքական գործիչը հիշել է իր երիտասարդ տարիները՝ նշելով, որ այն ժամանակ հաճախ էին ժամանցի վայրեր այցելում, և հենց այդ շրջանի համար նախատեսված իր հագուստը կարել է Կավալին։