Օծանելիքների հայտնի խանութները, որպես կանոն, տոներին ընդառաջ ամեն տարի մեծ զեղչեր են հայտարարում: Սովորաբար զեղչերի սեզոնը սկսվում է Ամանորին, իսկ հետո արդեն սիրո տոն, մարտի 8, ապրիլի 7 և այլն: Մարդիկ բավականին ոգևորվում են` լսելով 50, 60, 70 տոկոս զեղչերի մասին, բայց երբեմն ոչ միայն հայտարարված զեղչերը չեն համապատասխանում իրականությանը, այլև պարզվում է, որ զեղչված ապրանքատեսակները պարզապես գոյություն չունեն: Մոտենում ես խանութ սրահ, կամ զանգահարում օպերատորին, պարզվում է` իքս բրենդի օծանելիքը կամ օծանելիքի հավաքածուն, որը գովազդում են որպես զեղչված ապրանքատեսակ, արդեն վաճառվել է:
Ամանորից ի վեր արդեն երկրորդ անգամ է նման դեպք պատահում ինձ հետ: «Մերի» օծանելիքի խանութը մեծ զեղչեր է հայտարարում` նշված տեսականու համար, սակայն երբ մոտենում եմ խանութ սրահ, կամ զանգահարում եմ ցանցի մասնաճյուղեր, պարզվում է, որ նշված ապրանքը սպառվել է: Հարց է առաջանում` եթե ապրանքատեսակը սպառվել է, ինչո՞ւ են ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքէջում վաճառված ապրանքը ներկայացնում որպես զեղչված ապրանք: Արդյո՞ք սա սպառողներին խաբելու համար չի արվում: Դե գնաս, հասնես խանութ, տեսնես քո ուզած ապրանքը չկա, բայց մի բան առնես` դուրս գաս:
Հասարակություն
Հրավիրում են գնումների, գնում ես` պարզվում է ապրանքը չկա
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯