Ամերիկյան ֆուտբոլային «Դալլաս Քովբոյզ» սպորտային ակումբը ճանաչվել է աշխարհի ամենից եկամտաբեր սպորտային ակումբները 2025 թվականի համար։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Օպերացիոն եկամուտը, որը հանդիսանում է եկամուտը առանց տոկոսների, հարկերի, վճարումների եւ ամորտիզացիայի հանման, անցյալ սեզոնին կազմել է 629 միլիոն դոլար։ Ակումբի շուկայական արժեքը կազմում է 13 միլիարդ դոլար։ Ակումբը վերջին անգամ «Սուպերբոուլի» հաղթող է դարձել 1995 թվականին։ Երկրորդ տեղում Ազգային բասկետբոլային ընկերակցության «Գոլդեն Սթեյթ Վորիորզն» է։ Վերջինիս օպերացիոն եկամուտը կազմել է 409 միլիոն դոլար։ Ակումբի արժեքը կազմում է 11 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում են «Էդմոնթոն Օլրեյզը»՝ Ազգային հոքեյի լիգայից եւ «Լոս Անջելես Ռեմսը» NFL-ից։ Նրանց օպերացիոն եկամուտը կազմել է 244 միլիոն դոլար։ «Էդմոնթոնի» շուկայական արժեքը 3,2 միլիարդ դոլար է, «Ռեմսինը»՝ 10,5 միլիարդ դոլար։
Ժամանց
Ամենաընթերցված
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Տեսել ենք, թե ինչ անբարոյական զանգված է հետևում Նի...
Փաշինյանը շարունակում է բռնաճնշումները քաղաքական մրցակիցների նկատմամբ: Այս և այլ թեմաներով զրուցել ե...
×
❮
❯