Տնտեսություն

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Իրան կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադի հետ, հաղորդում է Mehr-ը։

Իրանի նախարարը, բարձր գնահատելով դժվարին պահերին Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, վերահաստատել է հյուսիսարևմտյան հարևանի հետ իր հնարավորությունների սահմաններում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ Թեհրանի պատրաստակամությունը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա էներգետիկ գործընկերությունը հիմնված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքի վրա։

Պակնեժադը հայտարարել է, որ Իրանը առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված է բնական գազի արտահանման ընդլայնմանը։

Ինչպես փոխանցում է Tasnim-ը, Պաքնեժադն հավելել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել առկա ենթակառուցվածքները և Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու միջոցով հայկական շուկայից դուրս գազի առևտրի ընդլայնման նպատակահարմարությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image