Ի՞նչ կաներ նորմալ պետությունը՝ Արցախի նման խնդիր ունենալու դեպքում: Պարզ է, որ ամեն գնով կփորձեր լուծել․ դա համարելով համազգային խնդիր` ոչ մի ռեսուրս ու ջանք չէր խնայի: Եթե անգամ իր ուժերից վեր լիներ նման խնդրի լուծումը, չէր դադարի այդ հարցն ամեն առիթով ու ամենուր բարձրացնելուց, հնարավոր բոլոր ուղիներով առաջ մղելուց: Իսկ եթե այնպես ստացվեր, որ իր հայրենակիցները ստիպված լինեին թողնել իրենց բնօրրանը եւ տեղափոխվել մայր հայրենիք, որտեղ նույն ազգի մեկ այլ հատված է բնակվում, ապա ոչինչ չէր խնայի՝ այդ մարդկանց հոգ տանելու, պատսպարելու, բարեկեցիկ կյանքով ապահովելու համար: Այո, տեղացիները կարող են նաեւ նպաստ ու թոշակ չստանալ, իսկ տուն-տեղ կորցրած մեր հայրենակիցների համար տանիք ու աշխատանք, նպաստ ու տարրական կենցաղային պայմաններ ապահովելը պետք է լիներ յուրաքանչյուր հայի եւ հատկապես հայկական պետությունը ներկայացնող իշխանությունների գլխավոր հոգսը: Ի վերջո, մեզ հետ արյունակից, հավատքով ու խառնվածքով մեզ նման, աշխատասեր, հայրենասեր, կրթության հանդեպ սեր ունեցող, տեսակով առողջ ու պինդ մի հանրույթ է ժամանել Հայաստան: Երկիր, որտեղից մի քանի տասնամյակում 1 միլիոնից ավելի հայ է արտագաղթել, եւ որը դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ ունի: Երկիր, որը նաեւ սպառման փոքր շուկա ունի, շատ հարկ հավաքելու կարիք: Իսկ ժամանած մարդիկ, պարզ է, ձեռքերը ծալած չեն նստելու` արժեք են ստեղծելու, աշխատելու են, սովորելու են, ծառայելու են: Վերջերս էիք բողոքում կադրերի պակասից, անգրագետների մեծ քանակից, իսկ արցախցիների մեջ մեծ թիվ են կազմում գրագետ, որակյալ մասնագետները: Ցանկացած այլ պետության կառավարություն հնարավորինս կօգտվեր այս ներգաղթից եւ ամեն ինչ կաներ, որ այս մարդիկ չհեռանային երկրից:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯