Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում (դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ) կայացել է Բերդ համայնքի Իծաքար գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Գեղամ Արթուրի Գինովյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների եւ փաստաթղթերի, ինչպես նաեւ ռազմական բնույթի այլ տեղեկությունների հետ, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին ռազմական բնագավառում պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող եւ ռազմական բնույթի այլ տեղեկություններ հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։ Գ․ Գինովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Գ․ Գինովյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սույն քրեական գործի վերաբերյալ տեղեկատվությունը դատական տեղեկատվական «Դատալեքս» կայքում տեղադրված է։ 2025 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Գ․ Գինովյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման։ Գինովյանն այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, գործը վարույթ է ընդունվել։ Իծաքար գյուղից տեղեկացա, որ Գինովյանը քույրեր ունի, որոնք ամուսնացած են` Իծաքարում չեն բնակվում, ամուսնացած է, սակայն երեխաներ չունի, նրա երեւանցի կինը ամուսնուն կալանավորելուց հետո հեռացել է Իծաքարից։ Գ․ Գինովյանի ծնողները բնակվում են գյուղում։
Հասարակություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯