Անցած օրը լսում եմ, թե ինչպես է ՔՊ-ական ուսապարկերից մեկը խրոխտ տոնով դիմում ընդդիմությանը` «ոչ թե Գյումրի-2 է լինելու, այլ՝ Վաղարշապատ-2»: Իսկ ի՞նչ է եղել Վաղարշապատում: Իրենց ունեցած ողջ ադմինիստրատիվ եւ ուժային ռեսուրսները մոբիլիզացրել էին, համայնքի բնակիչներին տոտալ տեռորի ենթարկել` ոմանց աշխատանքից ազատել, մյուսներին` սպառնացել, երրորդներին` կաշառել: Արհեստականորեն խոշորացրել էին համայնքը` չարաշահելով խոշորացում անելու սկզբունքները, բերել, Խոյ համայնքը կցել Էջմիածնին, որովհետեւ իրենց թեկնածուն Խոյում ձայներ ուներ: Շահարկել էին թեկնածուի հոր` Արցախի համար կյանքը տված հերոս Մեխակ Մեխակյանի հիշատակը: Իսկ ընտրություններին մասնակցեց ընտրողների ընդամենը 45 տոկոսը, ՔՊ-ն համայնքի 70 հազար բնակչից ստացավ ընդամենը 15 հազար 200 քվե` մասնակիցների 48 տոկոսի ձայները, եւ միայն փոշիացված ձայների հաշվին մի կերպ` սողալով, ձայն փախցնելով, քրքաշ, կարողացավ հաղթանակ կորզել: Եվ սա հպարտանալու օրինա՞կ է: Այսինքն, 7-8 տարում իսպառ կորցրել են հանրության սերը, հարգանքն ու վստահությունը: Դարձել են ՀՀՇ-ից ու ՀՀԿ-ից ավելի ատելի ուժ: Նույնքան նողկալի մեթոդներ են կիրառում իշխանությունը պահելու համար, որքան նախկին իշխանություններն էին կիրառում, եթե չասենք` ավելին, ու դեռ հպարտանում են «Վաղարշապատ-2»-ով: Իսկ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր` որ օրը ժողովուրդը պահանջի, ես կհեռանամ, եւ այն ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ «ժողովուրդ» ասելով` նա նկատի ունի բառացիորեն 2 միլիոն մարդ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նա պատրաստ է վերընտրվելու համար մարդկանց բանտերը լցնել, ԱԱԾ-ն ու ոստիկանությունն օգտագործել, մարդկանց վախի ու ինքնապաշտպանության բնազդի վրա խաղալ, որ երրորդ ժամկետի գնա:
Խմբագրի կողմից
Ինչ էիք` ինչ դառաք
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯