Նախընտրական այս փուլում ամեն օր ուզում եմ Համբոյի` Գիքորին ուղղված խոսքերն ասել մեր ժողովրդին. Գիքոր ջան, դիմացիր, օրեր են` կմթնեն, անց կկենան: Դեռ 100 օր պետք է դիմանաս այս թատրոնին, հոգեբանական տեռորին, աննախադեպ ստերին ու փիառի նորանոր դրսեւորումներին: Մի օր թոշակ ու նպաստ կբարձրացնեն, մյուս օրը սաքսոֆոն կնվագեն ու դհոլ կխփեն, հետո` կբաժանվեն ու կամուսնանան, ձի ու հեծանիվ կքշեն, սրտիկ ցույց կտան ու սրտի վիրահատությունների կենթարկվեն... ո՞վ կարող է գուշակել Նիկոլ Փաշինյանի եւ նրա փիառն անողների մտքի թռիչքը, ո՞վ կարող է կանխատեսել, թե հաջորդ կրկեսային համարն ինչպիսին է լինելու: Այնպես որ՝ մեզ ուժ, կարողություն եւ համբերություն, որ դիմանանք այս կրկեսին` քվեների համար կենաց-մահու պայքարին: Երեկ ողջ օրը հանրությունը զբաղված էր Փաշինյանի կնոջ հայտարարությունը վերծանելով. զանազան բացատրություններ ու վարկածներ հնչեցին` ադեկվատից մինչեւ ամենաֆանտաստիկ: Մարդիկ նկատում էին` մի վերջին արժեք, մի ինստիտուտ կար, որին, թվում էր, դեռ հավատարիմ է Փաշինյանը` հայկական ընտանիքը, պարզվեց` դա էլ չկա: Մարդը հրաժարվել է հայոց պատմությունից, մեր անցյալից, ցեղասպանության խորհրդից, Արցախից, Արարատից, պատերազմ է հայտարարել հայկական եկեղեցուն, նվաստացրել է իրավապահներին ու դատական համակարգը, ոչնչացրել է ժողովրդավարությունը: Մի բան էր միայն պահպանել` հավատարմությունն ավանդական ընտանիքին, դա էլ այլեւս չկա: Իսկ չէ՞ որ ամիսներ առաջ կինն ասում էր․ «Իմ ամուսինը լեգենդ է»: Հետո հայտարարեց. «Մեր քաղաքացիական ամուսնությունը դադարել է», բայց դրանից օրեր առաջ, նրա ձեռքը բռնած, գնացել էր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, իսկ մի քանի օր անց` որպես վարչապետի կին, մեկնել էր Տեխաս` բուդդաներին այցի:
Խմբագրի կողմից
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯