«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբում տարեկան ստանում է 70-80 միլիոն դոլարի աշխատավարձ։ Այս մասին հայտարարել է ակումբի սեփականատեր Խորխե Մասը՝ Bloomberg-ի փոխանցմամբ։ Հիշեցնենք, որ Մեսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս սկսած 23 թվականից։ Մասը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են գլոբալ մակարդակի հովանավորներ, քանի որ ֆուտբոլիստները թանկ արժեն եւ նրանց պետք է վճարել։ Որպես օրինակ բերել է 38-ամյա Մեսիին՝ հայտարարելով, որ տարեկան նրան վճարում է 70-80 միլիոն դոլար եւ չի փոշմանել, քանի որ նա արժի դրան։ Մասը սակայն չի ասել, թե կոնկրետ ինչ պայմաններ են արձանագրված Մեսիի հետ ունեցած պայմանագրում։
Սպորտ
Ամենաընթերցված
Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում
Այսօր վաղ առավոտից համացանցը քննարկում է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին դաժան ծեծի...
Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական պատգամա...
Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․
Նիկոլ Փաշինյանի շրջապատը էլ նախկին ծակ շալվարավորները կամ դատարկ գրպանավորները չեն, որոնցով այդքա՜ն...
×
❮
❯