Մեր երկիրը ոչ թե օրենքներն ու ավանդույթներն են կառավարում, ոչ թե պետական այրերն են որոշումներ կայացնում, հանրային շահն է իշխանությունների վարքը թելադրում, այլ՝ Ֆեյսբուքը: Այն, որ այս իշխանության ներկայացուցիչներն իրենց նշանակման օրվանից դեռ շատ ավելի վաղ ֆեյսբուքյան իրականության մեջ էին ապրում եւ Ֆեյսբուքով ամեն ինչ կառավարում, դա վաղուց է հայտնի: Այն, որ պետական գերատեսչությունները եւ դրանց ղեկավարները հանրությանն ուղղված տեղեկատվությունը ոչ թե պաշտոնական էջերով եւ լրատվամիջոցներով են հայտնում, դա էլ է հայտնի: Բայց արդեն կարեւոր որոշումներն էլ են սկսել ֆեյսբուքյան հանրության կողմից կայացվել, եւ մինչեւ հանրությունն աղմուկ չի բարձրացնում, չի ստիպում, չի թելադրում, իշխանության ղեկին գտնվողները ոչինչ չեն անում: Անգամ պարզունակ հարցերում Ֆեյսբուքն է սկսել որոշել իշխանության վարքը: Ֆեյսբուքն աղմկեց Մաշտոցի նկարն Այբբենարանից հանելու կապակցությամբ, Մաշտոցին վերադարձրին դասագիրք: Ֆեյսբուքն ամոթանք տվեց միլիարդների հասնող պարգեւավճարների ու թոշակների 10 հազարի մասին ասված անհեթեթության մասին, նոր հասկացան, որ անհարմար է նախարարին 7 միլիոն դրամ տալն ու թոշակները գոնե մի չնչին չափով չբարձրացնելը: Մեր հարեւանությամբ պատերազմ է սկսվել, իսկ իրենք, «ուրախ ավտոբուսը» նստած, զվարճանալով, սրտիկներ ցույց տալով, ջրիկանալով, ճանապարհ են գնում` մարզերում քարոզչություն անելու: Մինչեւ Ֆեյսբուքն աղմուկ չբարձրացրեց, թուքումուր չտվեց, ո՛չ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցին, ո՛չ էլ Իրանի հոգեւոր առաջնորդի մահվան առիթով ցավակցություն տարածեցին: Անմեղսունակների այս կառավարությանը որոշումներ պարտադրելու ձեւը հանրությունը գտել է, բայց ստացվում է՝ հանրությունն է երկիրը կառավարում:
Խմբագրի կողմից
Ֆեյսբուքն է կառավարում
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯