Տավուշի մարզի բնակիչներից բողոքներ ենք ստացել, որ երբ առողջական խնդիրներ են ունենում եւ շտապ օգնություն են զանգահարում, ժամանած շտապ օգնության անձնակազմում բժշկի փոխարեն լինում է բուժքույր, ինչը իրենք անհանգստացնում է, որովհետեւ բժշկի որակավորում չունցեող բուժքույրը կարող է ոչ ճիշտ խորհուրդներ տալ կամ ոչ ճիշտ բժշկական առաջին օգնություն ցուցաբերել։ Մեր տեղեկություններով, Տավուշի պետական բուժհիմնարկներում բժիշկների պակաս կա։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացանք, որ այս տարվա հուլիսի 21-ի դրությամբ, Տավուշի մարզի պետական բուժհիմնարկներում առկա է 4 ընտանեկան բժշկի, 6 շտապ օգնության բժշկի և 11 այլ մասնագիտության բժիշկների թափուր հաստիքներ: Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ բժիշկների թափուր հաստիքների մասին հայտարարությունները տեղադրվում են առողջապահության նախարարության ինտերնետային կայքում։
Հասարակություն
Ամենաընթերցված
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Տեսել ենք, թե ինչ անբարոյական զանգված է հետևում Նի...
Փաշինյանը շարունակում է բռնաճնշումները քաղաքական մրցակիցների նկատմամբ: Այս և այլ թեմաներով զրուցել ե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
Դիլիջանի «արու» քաղաքապետի ագրեսիվ պահվածքն իր հետ...
Պաշտոնական փաստաթղթերում և անձնական տվյալների «սեռ» բաժնում «արու» նշած Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սար...
×
❮
❯