Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով նախկինում հայտարարում էր, որ աթեիստ է, հայտարարել է, որ ներկայումս համոզված է, որ Աստված գոյություն ունի։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Մասկն այս մասին հայտարարել է Քեթի Միլերի հետ զրույցում։ Նա մասնավորապես ասել է, որ հավատում է, որ Տիեզերքն ինչ որ բանից է առաջացել ու հավելել է, որ մարդիկ տարբեր պատկերացումներ կարող են ունենալ Աստծո մասին։ Համաձայն պարբերականի, 22 թվականից սկսած՝ Մասկը ավելի հարգալից կերպով է արտահայտվել քրիստոնեական արժեքների մասին՝ խոստովանելով, որ նախկինում բավարար չափով չի գնահատել դրանց իմաստնությունը։ 24 թվականին նա իրեն համարել է «մշակութային քրիստոնյա», ընդգծելով, որ կարեւոր է Հիսուս Քրիստոսի ուսոմւնքը սիրո, բարության ու ներողամտության մասին՝ դրանք համարելով որպես հասարակության բարոյական ուղենիշներ։ Մասկը նաեւ շատ յուրօրինակ կերպով է մեկնաբանել, թե ինչպես է ընկալում Աստծուն՝ ասելով, որ Ամենակալին նա ընկալում է մոտավորապես ծրագրավորողի նման, ով գործարկել է մի մեծածավալ սիմուլյացիա, իսկ մարդու կյանքը այդ մոդելի մի մասնիկն է։ Փոդքասթում նա մեր ներկայիս իրականությունը համեմատել է Netflix-ի այլմոլորակայինների սերիալների հետ, որտեղ մարդկության առաջադրանքը դիտարժանություն ապահովելն է, որպեսզի հանկարծ համակարգիչը չանջատվի։
Մշակույթ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯