Այլ

ԵՄ-ում առաջարկել են դադարեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը 

ԵՄ-ում առաջարկել են դադարեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը 

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները օրեցոր վատթարանում են․ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Տիերի Բրետոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը AUKUS-ի ստեղծման պատճառով։

Հիշեցնենք, որ Ավստրալիան Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հետ կնքել է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության AUKUS համաձայնագիրը և հայտարարել ֆրանսիական Naval Group ընկերության հետ ստորջրյա նավերի շուրջ կնքված համաձայնագրից դուրս գալու մասին։ 56 միլիարդ եվրո արժողությամբ այդ պայմանագիրը,որը ստացել էր «դարի պայմանագիր» անվանումը, նախատեսում էր Barracuda դասի 12 հարվածային մեքենաների ստեղծում։

«Եվրոպայում աճում է այն զգացողությունը, որ մեր անդրաատլանտյան հարաբերություններում ինչ-որ բան կոտրվել է»,-Տիերի Բրետոնը հայտնել է  «Financial Time»-ին՝ այս կերպ մեկնաբանելով առևտրի և տեխնոլոգիաների հարցերով Պիտսբուրգում սեպտմբերին անցկացվող ԵՄ-ԱՄՆ խորհրդի նիստը տեղափոխելու Ֆրանսիայի կոչը։ 

Բրետոնը հավելել է, թե Եվրոպան կարող է շատ բան տալ Նահանգներին, բայց դեռ հստակ չէ, թե ինչ կարող է ստանալ ի պատասխան։ Եվրահանձնակատարը ասել է նաև, որ հավատում է անդրատլանտյան համագործակցությանը, քանի դեռ այն համապատասխանում է կողմերի ընդհանուր հետաքրքրություններին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image