Հասարակություն

Հայտնաբերվել են կրիստալ, սառը զենքեր․ 37 հոգի ձերբակալվել է

Հայտնաբերվել են կրիստալ, սառը զենքեր․ 37 հոգի ձերբակալվել է

Գիշերը Հյուսիսային պողոտայում ոստիկանության ծառայողները դիմակավորված հատուկ ջոկատայինների մասնակցությամբ խուզարկում էին քաղաքացիների մեքենաները։ ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ ուժեղացված ծառայություն է եղել, որի  ընթացքում հայտնաբերվել են մեկ հրացան, 2 գազային ատրճանակ, 10 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք, այդ թվում կրիստալի եւ մարիխուանայի։

Ծառայության ընթացքում իրավապահները հայտնաբերել են երկու հետախուզվող։ Միջոցառման ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել եւ բաժիններ է տեղափոխվել 38 անձ։  Ուժեղացված ծառայությանը մասնակցել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ նրա տեղակալները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image