Վարչապետն ուղիղ եթերում գրեթե հանդիմանեց Էջմիածնեցի վիրուսակիր կնոջը, ով մասնակցել է նշանադրության եւ այլոց վարակել։ Մեզ ասացին, որ 45-ամյա կնոջը, որը փետրվարի վերջին է Միլանից ժամանել, հետազոտած բժիշկը թոքաբորբի ախտանշաններ է նկատել նրա մոտ, բայց թողել է, որ նա հանգիստ հեռանա։ Այսինքն, մեղքը ոչ այնքան հիվանդինն է, որքան բժշկինը։ Իսկ բժիշկը, պարզվում է, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրն է՝ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Մելսիդա Չիլինգարյանը։ Մենք Մ․ Չիլինգարյանից հետաքրքրվեցինք՝ հիվանդ կինը Ձեզ մո՞տ է ստուգվել, ի՞նչ խորհուրդներ եք տվել։ Նա հերքեց իր առնչությունը՝ ասելով․ «Եթե մեզ մոտ ասելով՝ Դուք նկատի ունեք Էջմիածնի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը կամ հիվանդանոցը, ապա մենք իրեն չենք ստուգել, ինքը մեզ չի դիմել։ Տեղամասային բժշկի կողմից սահմանվել է տնային հսկողություն ու վերջ։ Ինքը գալու իսկ օրը չի դիմել հիվանդանոց։ Դրանով զբաղվող առաջնահերթ օղակը պոլիկլինիկան է»։ «Ազատության» հետ զրույցում Չիլինգարյանն ասել է, որ կինը վերադառնալուց հետո տեղամասային բժշկի հսկողության տակ է եղել. «Իրենց, իհարկե, հորդորել եմ, որ քիչ շփվեն, բայց այստեղ ուրիշ հարց, որ չեն լսել, նշանդրեքի մասին հաջորդ օրն է իմացվել»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Էջմիածնեցի կնոջ բժիշկը քաղաքապետի մա՞յրն է եղել. թողել են հիվանդը հանգիստ հեռանա
Ամենաընթերցված
Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրի...
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխվեց։ Դատարանը կալանքը...
Շիզոֆրենիկ դրսևորումներ․ փոքրացած Հայաստանի բրոշկա...
Գուցե իսկապես հոգեբույժ- հոգեբանների ուսումնասիրության տիրույթում են այս մարդու վարքագծի տատանումներ...
Սոսկալի անկում
Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...
200 հազար ստորագրություն կհավաքենք եւ հանրաքվե կան...
Իրավաբան, «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Մարկոսյանը տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնո...
×
❮
❯