️Այսպես կոչված «միջազգային հանրությունը» մեծ «բարևնե՜ր» է հղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որոնք փորձելով արդարացնել Արցախի Հանրապետության ոչնչացման փորձերը մեզ թրքահաճո և հակահայական հեքիաթներ էին պատմում, որ «աշխարհը պետությունների տարածքային ամբողջականությունը ավելի վեր է դասում, քան ազգերի ինքնորոշման իրավունքը»:
Եւ այս պարագայում խոսքը Կոսովոյի մասին չէ։
Մարդ արդեն ուղղակի զզվում է սրանց անվերջ ստերից ու արդարացումներից։
...
ՄԱԿ-ը կարող է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչել որպես անկախ պետություն։
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումը զգալի աջակցություն է ստացել Մեծ Բրիտանիայի կողմից։ Ըստ բրիտանացի պատգամավոր Սեմ Ուիլսոնի չկա պատճառ, թե ինչու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը չի կարող ՄԱԿ-ի կողմից ճանաչվել որպես անկախ պետություն։
Բրիտանացի պատգամավոր Սեմի Ուիլսոնը պաշտպանել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումն աշխարհի կողմից: Նախորդ հոդվածը 'Կիպրոսին անհրաժեշտ է նաեւ Բելֆաստի համաձայնագիրը`
Բրիտանացի պատգամավորը մատնանշեց Բելֆաստի համաձայնագիրը, որը հայտնի է նաև որպես «լավ համաձայնագիր», որը ստորագրվել է Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ գործընթացի ընթացքում, որում ասվում է, որ «Կոսովոյի անկախության վերաբերյալ միջազգային դատարանի 2010 թվականի որոշումը պետք է ավելի մեծ օրինականություն հաղորդի ՀԿԹՀ-ի պահանջին։
Եւ սա այն պարագայում, երբ ի տարբերություն Արցախի Հանրապետության, քոչվոր թուրքերը չունենալով ոչ մի իրավական, քաղաքական, դիվանագիտական, պատմական հիմքեր պարզապես օկուպացրել են հնագույն հունական, պատմական բնօրրանի կեսը, Կիպրոսը։
Աշխարհում ամեն ինչ որոշվում է ոչ թե ապուշ վարդագույն, պարտվողական , գլոբալիստական, դավաճանական ստերով, այլ կամքի ուժով և վճռականությամբ:
Այն պետությունները և ազգերը, որոնք «հոգնել» են գոյաբանական պայքարից, անխուսափելի ոչնչանում են։
Արման Աբովյան