Այլ

Հայր Սուրբ. Եթե Ձեր ուժի գաղտնիքը Աստված է, ուրեմն թող Նա երբեք չդադարի Ձեզ ուժ տալ

Հայր Սուրբ. Եթե Ձեր ուժի գաղտնիքը Աստված է, ուրեմն թող Նա երբեք չդադարի Ձեզ ուժ տալ

Օրվա որ ժամին ուզում ես մտիր Տաթևի վանք, եթե Հայր Միքայելը վանքում է` իսկ Նա համարյա միշտ է վանքում, ուրեմն ինքը ոտքի վրա է ու իր դիմաց հերթ է:

Այս Մարդը չի հոգնում, հոգնել չունի, ու սա չեմ չափազանցնում, սա փաստ է որն ընդամենը արձանագրում եմ` որպես տեղացի, որպես մի երիտասարդ, ով Տաթևի վանք ոտք դնելու Նրա առաջին իսկ օրից ճանաչում է Իրեն, տեսնում` գրեթե ամեն օր:

Ես մեկ-մեկ զարմանում եմ, ու նույնիսկ կատակով ասում` «տեսնես այս Մարդը ի՞նչ է ուտում, ինչո՞վ է սնվում, ու որտեղի՞ց Նրան այդ անսպառ էներգիան»...

Եվ այդպես էլ չեմ հասկանում, ու երևի պետք էլ չէ հասկանամ, կամ...

Կամ դա հասկանալու համար պետք է դադարել մտածել այնպես, որ էներգիայի աղբյուրը ստամոքս մտնող սնունդն է միայն:
Երևի Աստված Նրա ու իր նմանների համար` հատուկ սնունդ ունի, ստամոքսի փոխարեն` սիրտ ու հոգի սնող...
Հայր Սուրբ. Եթե Ձեր ուժի գաղտնիքը Աստված է, ուրեմն թող Նա երբեք չդադարի Ձեզ ուժ տալ:
Քանի որ այն միայն Ձերը չէ… այն բոլորիս է պետք:

Նավասարդ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image