Միջազգային

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ–ն հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել 17 ֆիզիկական անձանց և 18 կազմակերպությունների նկատմամբ, որոնցից մի քանիսը չինական են։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է ուժեղացնել ճնշումը Իրանի վրա՝ փորձելով հասնել իր պահանջների կատարմանը, եթե Իսլամական Հանրապետությունը գործարքի չգնա Վաշինգտոնի հետ։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության պնդման, պատժամիջոցները սահմանվել են այն ֆիզիկական անձանց և ձեռնարկությունների դեմ, որոնք, իբր, «համակարգում են Իրանի ստվերային բանկային ճարտարապետությունը»։

«Այդ ցանցերը թույլ են տալիս Իրանի զինված ուժերին, այդ թվում՝ ԻՀՊԿ-ին, մուտք գործել միջազգային ֆինանսական համակարգ՝ նավթի ապօրինի վաճառքի դիմաց վճարումներ ստանալու, հրթիռների և այլ սպառազինությունների համար զգայուն բաղադրիչներ ձեռք բերելու, ինչպես նաև Իրանի ահաբեկչական պրոքսիներին միջոցներ փոխանցելու համար»,-ասվում է գերատեսչության պարզաբանման մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image