Այլ

Փաշինյանի հույսը մեծ մայրիկներին խաբելն է․․․

Փաշինյանի հույսը մեծ մայրիկներին խաբելն է․․․

Փաշինյանն իր քաղաքական մարկետինգը վերածել է մեծ մայրիկների քաղաքականության։ Նա ասում է․ «Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակները մեր գերդաստանների մեծ մայրիկներն են»։  Պատկերացնենք՝ մեծ մայրիկն իր թոշակով  ցամաք հաց է առնում, բայց հանկարծ լսում է, որ ինքը ոչ թե քաղցած տատիկ է,  այլ նաև պետության գաղափարախոսության, ռազմավարության  հիմնադիր։ Սա արդեն թոշակի բարձրացումից կարևոր է, չէ՞։ Մանիպուլյացիան պարզ է․ մեծ մայրիկին տալիս է «պատմական հիմնադրի» կոչում, բայց թոշակը չի բարձրացնում։ Ու հենց դա է շփոթեցնող հնարքը․ մարդուն ոչ թե հացով, այլ բառով կշտացնել։ Խոսքով պետության հենասյունն է դարձնում սոխ կլպող ու տոլմա փաթաթող մեծ մայրիկներին։ Ինչպես մի ժամանակ  պետության հենասյունն էր համարում  երեք միլիոն վարչապետերիս։ Իրականում դա կեղծ կատեգորիա է, ինչպես բոլոր այն կատեգորիաները, որոնք 2018-ից հետո առաջ է քաշել։ Դու մեր պետության ռազմավարության հիմքն ես», – մեծ մայրիկներին ասում է Փաշինյանը։ Մեծ մայրիկն էլ կմտածի՝ դե լավ է, ինձ գնահատում են,  գոնե թոռնիկիս առաջ կարևոր կերևամ։ 

Եթե նախկինում ժողովրդին կաշառում էին ընտրակաշառքով, հիմա փորձում են կաշառել լեզվական շքանշաններով․ «Դու ես մեր գաղափարախոսության հեղինակը», մեծ մայրիկ։ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին ընդառաջ քաղաքականությունը վերածվել է «մեծ մայրիկների մրցույթի»․ ով ավելի շատ «տոլմա փաթաթի», նա  կդառնա Իրական Հայաստանի նոր գաղափարախոսության պատվավոր անդամ։ Փաստորեն գոյությունը մի կերպ քարշ տվող թոշակառուի թոշակը չի բարձրանում, բայց բայց մեծ մայրիկը դառնում է պետական գաղափարախոս, ռազմավար ու խորհրդարանի պատվավոր պատգամավոր։ Նա գրում է․ «Մայրիկները Իրական Հայաստանի՝ գնալով ավելի ծանրակշիռ դարձող գործոն են։ 

Հենց նրանք են, որ ռացիոնալությունը դարձնում են պետության կառավարման եւ կյանքի կազմակերպման ռազմավարություն»։

Մնում է, որ մեծ մայրիկները Փաշինյանին երդվեն․ «Սոխ կտրելիս արցունքներով  կպաշտպանենք հայրենիքի սահմանները»,  «Տոլմայի յուրաքանչյուր փաթաթան կդարձնենք ազգային անվտանգության անքակտելի օղակ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image