Քաղաքականություն

Նիկոլական Սահմանադրության նոր տարբերակը

Նիկոլական Սահմանադրության նոր տարբերակը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հանրաքվեի դնել Սահմանադրության նոր նախագիծ: Նրա ելույթն ընդհանրացնելով կարելի է ասել, թե որն է այդ նոր «սահմանադրության» իրական նպատակը, եւ ինչպիսի բովանդակություն է այն ունենալու: Փորձենք ներկայացնել նոր սահմանադրության առավել առանցքային հոդվածները:

Հոդված 1. 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրով ձեւավորված եւ մինչեւ սույն հանրաքվեն գործող Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է իր գործունեությունը: Հայաստանի Հանրապետությունից մնացած տարածքի վրա ձեւավորվում է նոր պետական կազմավորում`Հայաստանի Թուրքահպատակ Հանրապետություն, այսուհետ՝ ՀԹՀ: ՀԹՀ-ն ունենալու է նախագահ, Նիկոլ Փաշինյանը լինելու է ՀԹՀ ցկյանս նախագահը, դրանից հետո կարող են անցկացվել նոր ընտրություններ: ՀԹՀ-ն կունենա սեփական դրոշ, հիմն եւ զինանշան, որոնք կհամաձայնեցվեն Թուրքիայի Հանրապետության, ասուհետ՝ ԹՀ, ներքին գործերի նախարարության հետ: Հայաստանի Թուրքահպատակ Հանրապետությունը կունենա սեփական դրամական միավորը`հայկական դրամ, որի փոխարժեքը կապված կլինի թուրքական լիրայի հետ: ՀԹՀ տարածքում դրամի հետ հավասարապես կշրջանառվի նաեւ թուրքական լիրան: 

Հոդված 2. Սույն հանրաքվեի ուժով ձեւավորված ՀԹՀ-ն դառնում է թուրքական աշխարհի անբաժան մաս, ինտեգրվելով թուրքական մեծ ընտանիքին: Քանի որ Թուրքիայի Հանրապետությունը հանդիսանում է Եվրոպական Միության անդամության թեկնածու, ապա ՀԹՀ-ն եւս փաստացի ստանում է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ ԵՄ-ին ԹՀ անդամակցության դեպքում ինքնըստինքյան դառնում է ԵՄ տարածք: Այսպիսով մեր վերջնական նպատակը ԵՄ անդամակցությունն է, ԵՄ-ի հետ ընդհանուր սահման ունենալը: 

Հոդված 3. Հայաստանի Թուրքահպատակ Հանրապետության  անվտանգության եւ տարածքային ամբողջականության  երաշխավորը Թուրքիայի Հանրապետությունն է: ԹՀ օրենքները գերակայություն ունեն ՀԹՀ օրենքների նկատմամբ, դրանց միջեւ առաջացող հակասությունների դեպքում կգործեն Թուրքիայի Հանրապետության օրենքները:
Հոդված 4. Հայաստանի Թուրքահպատակ Հանրապետությունը կունենա լայն ինքնավարություն, երկրի խորհրդարանը կընտրվի տեղական ընտրությունների միջոցով, ընտրություններին մասնակից կուսակցությունների եւ դրանցում ընդգրկված թեկնածուների ցանկը նախապես կհամաձայնեցվի Թուրքիայի Հանրապետության հատուկ ծառայությունների հետ՝ ռուսական կամ այլ թշնամի պետությունների անմիջական կամ ազդեցության գործակալների մուտքը երկրի խորհրդարան թույլ չտալու համար:

Հոդված 5. Հայաստանի Թուրքահպատակ Հարապետությունը հրաժարվում է բանակ ունենալուց, քանի որ երկրի տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունն ապահովվելու են ԹՀ-ի կողմից: Երկրի ներսում իրավակարգի ապահովման համար կստեղծվի ոստիկանական գվարդիա, որի թվաքանակը եւ թույլատրելի զենքերի տեսակը նախապես կհաստատվեն ԹՀ ներքին գործերի նախարարի կողմից: 

Թուրքիայի Հանրապետության կամ թուրքական աշխարհի որեւէ այլ միավորի դեմ հարձակման դեպքում Հայաստանի Թուրքահպատակ Հանրապետությունը պարտավորվում է անցկացնել համընդհանուր զորահավաք եւ իր ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսները դնել ԹՀ պաշտպանության նախարարության տրամադրության տակ: 

Հոդված 6. Հայ ազգը՝ որպես Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ միավոր, իրավունքի ուժով դադարում է գոյություն ունենալ, պետականաստեղծ է համարվում հայ ժողովուրդը, որի մի զգալի հատվածն ապրում է Թուրքիայի Հանրապետությունում: Նրանց զգալի մասը հարյուրամյակից ավելի ստիպված է եղել թաքցնել իր ինքնությունը, էթնիկ պատկանելությունը եւ կրոնափոխ է եղել: ՀԹՀ տարածքի բնակչությունը կարող է ընդօրինակել նրանց, այդ նպատակով կգործեն տարբեր պետական եւ մասնավոր ծրագրեր:

Հոդված 7. ՀԹՀ պետական լեզուներն են հայերենը եւ թուրքերենը: Թուրքերենի ընդունումը որպես պետական լեզու, անհրաժեշտություն է, քանի որ հայ ժողովրդի մի զգալի մասը թուրքալեզու է: ՀԹՀ տարածքում գրագրությունն իրականացվում է հայերենով, իսկ ՀԹՀ եւ ԹՀ միջեւ՝ բացառապես թուրքերենով: ՀԹՀ դպրոցներում թուրքերենը կդասավանդվի որպես երկրորդ մայրենի լեզու: 

Հոդված 8. Հայաստանի Թուրքահպատակ Հանրապետությունը կունենա պետական կոչումներ` Նիկոլ Փաշինյանի անվան հայրենիքի դավաճանի շքանշան, որի դիմերեսին պատկերված կլինի Նիկոլ Փաշինյանի նկարը, իսկ մյուս կողմում գրված կլինի՝ Թուրք կոչվելը հպարտություն է, ինչպես նաեւ՝ Ալեն Սիմոնյանի անվան համազգային խայտառակության մեդալ, որի դիմերեսին կլինի հայի վրա թքող Ալեն Սիմոնյանի նկարը, իսկ մյուս երեսին՝ թուրքի առաջ ծնկաչոք խոնարհված հայ մարդու պատկեր:

Հոդված 9. ՀԹՀ քաղաքացիները կունենան անձնագիր ունենալու իրավունք, որը, սակայն, չի ճանաչվի այլ պետությունների կողմից: Բացառիկ դեպքերում, արտասահմանյան այցեր կատարելու համար ՀԹՀ բնակիչներին կտրվի ԹՀ ՆԳՆ կողմից հաստատված հատուկ նմուշի անձնագիր, սահմանափակ վավերականության ժամկետով: 
Այս ցանկը կարելի է էլի շարունակել, բայց կարծում եմ, որ սա էլ բավարար է՝ հասկանալու համար, թե մեզ ուր է փորձում տանել Նիկոլ Փաշինյանը, եւ վերջնարդյունքում ինչ ենք մենք ունենալու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image