Քաղաքականություն

Ինչ քայլեր է պատրաստվում անել Ռուսաստանը

Ինչ քայլեր է պատրաստվում անել Ռուսաստանը

Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ՀՀ իշխանությունների քայլերին ի պատասխան Ռուսաստանն անցել է բացահայտ սպառնալիքների, այս փաստը իշխանական թիմում անգամ տագնապներ է առաջացել եւ ՌԴ-ից հուժկու ապտակի են սպասում՝ ռազմական ագրեսիայի, թե այլ տեսքով։ Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս Անթալիայում հայտարարեց, թե Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել գործնական քայլերի մասին։ Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք` իր գործնական քայլերը պլանավորելիս։ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Երևանը որոշել է խաղադրույք կատարել տարածաշրջանից դուրս գտնվող երկրների վրա, որոնք սիրաշահում են Երևանին, որ խզի կապերը Ռուսաստանի հետ

։ «Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել և Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե, դա դաշնակցային չէ»,- ասել է Լավրովը, հիշեցնելով, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Լավրովը պաշտոնական երեւանին հորդորել է՝ կողմնորոշվել։ 

Տեղեկություններ կան, որ առաջիկայում Ռուսաստանը կոնկրետ քայլերով ի ցույց է դնելու իր վճռականությունը` պատժելու իրեն «դավաճանած» դաշնակցին: Եւ առաջին հերթին դա զգալու են տնտեսվարողները: Հնարավոր է առաջիկա օրերին արգելեն Վերին լարսով հայկական ավտոմեքենաների ելումուտը։ Ի դեպ, ռուսական այլ հարթակներ ու գործիչներ էլ են վերջին օրերին բացահայտ ուղերձներ հղում հայ հանրությանը, որ եթե չազատվեք այս իշխանություններից, կարող եք անխուսափելի վտանգների առաջ կանգնել։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image