Դե ինչ, ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու և Իրան, Այաթոլլա Խոմենեիի հայտարարությունը Սյունիքի անեքսիայի անընդունելիության մասին ստիպեցին Բաքվին ժամանակավորապես սահմանափակել Հայաստանի վրա ուղղակի ճնշումները և անցնել «Զանգեզուրի միջանցքի» ճեղքման համար դիվանագիտական մանևրների։ Բայց դա ոչինչ չի նշանակում, գլոբալ գործընթացների առումով կասեցում, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները չեն հրաժարվի Հայաստանի հարավը վերահսկողության տակ վերցնելու «թավշյա» հնարավորությունից։ Միայն այսպես կարելի է մեկնաբանել թուրք-ադրբեջանական տանդեմի իբր անսպասելի դիրքորոշումն առ այն, որ նրանք, իբր, հայկական կողմի հետ համաձայնեցնելով, որոշել են առայժմ «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը չներառել «խաղաղության պայմանագրի» (ավելի ճիշտ՝ Հայաստանի «մահվան վկայականի») տեքստում։
Առավել ևս, որ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի (առավելագույնը կլինի ինչ-որ անկապ փաստաթուղթ` առանց իրավական ուժի) և Բաքվի պահանջներն ավելի ու ավելի անիրականանալի կլինեն, բայց արդեն Հայաստանի ներքին գործերին միջամտելու համատեքստում։ Որպես օրինակ՝ այսպես կոչված պահանջը Հայաստանից վերաշարադրել կամ այլ կերպ ասած «բռնաբարել» իր Սահմանադրությունը՝ այն վերածելով փաստացի «Արևմտյան Ադրբեջանի» սահմանադրության։ Բայց այս բոլոր պահանջներից բացի, Ադրբեջանն անցնում է ավելի նուրբ խաղի, որը մենք կանվանենք «չորս ձեռքով խաղ»։
Եզրակացությունն այն է, որ շատ շուտով մենք կտեսնենք, որ իբր Ադրբեջանը սկսել է «կառուցողական» համագործակցություն Հայաստանի հետ: Այս գործընթացի շրջանակներում Ադրբեջանը կարող է անգամ Հայաստանին հանձնել մի քանի տասնյակ մետր գրավյալ հայկական տարածք կամ հեռանալ հայկական որոշ մարտական դիրքերից։ Ինչու՞ է դա անում թուրք-ադրբեջանական տանդեմը Ամեն ինչ պարզ է:
1. Հայաստանում իշխող ուժի վարկանիշի աղետալի անկման պատճառով թուրք-ադրբեջանական տանդեմը հասկանում է, որ պետք է ինչ-որ կերպ օգնել փաշինյանական իշխանությանը փրկվել, և հենց այդ պատճառով էլ հիմա նրանք «Կոնստրուկտիվիզմ» են խաղալու։
2. փաշինյանական իշխանությունն իր հերթին ամեն անկյունում գոռալու է, որ իրենք կարողացել են չեզոքացնել Զանգեզուրի միջանցքի թեման (ինչը սուտ է, քանի որ ժամանակավոր ընդմիջումը այդ թեմայի շուրջ բացառապես ռուսների ու իրանցիների շնորհք ն է)։
Հաջորդիվ նաև գոռալու են այն մասին, որ թուրքերն ու ազերիները կառուցողական գործընկերներ են։
Ահա Հայաստանի ապամոնտաժման փուլերից մեկի հերթական սխեման։
Արման Աբովյան