Հասարակություն

Մարզային տրանսպորտով երթեւեկությունը եւս թանկացել է․ ահազանգ

Մարզային տրանսպորտով երթեւեկությունը եւս թանկացել է․ ահազանգ

Քաղաքացի Նունե Հայրապետյանը ահազանգում է մարզի ավտոբուսի գնի թանկացման վերաբերյալ․

«205 համարի գազելը,որը քշում է Էրեբունի- մասիվից մինչև Մերձավան, քաղաքի մեջ նստող քաղաքացիներից պահանջում է 150 դրամ, այսօր արդեն ջարդուփշուր եղած գազելի մեջ գրած-կպցրած է 150 դրամ։Ինձ հետաքրքիր է,բոլոր մարզերի գծատերերն են թանկացրե՞լ։

Քաղաքապետարանի գործառույթի մեջ չի մտնում մարզային տրանսպորտը,բայց փաստացի այս թանկացումների ֆոնին գծատերերն ակտիվացել են։Եթե տրանսպորտի թանկացումները կապում են նորացված ավտոբուսների հետ,ապա գծի տերերը բնակչությանը սպասարկում են նույն փտած գազելներով։Հիմա էս ամենաթողության պատասխանատուն ով՞ է։Ով՞ կասի այս դեպքում որ՞ կառույցն է զբաղվում այս հարցով։Ով՞ է տվել գծատերերին այս իրավունքը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image