Լուսադեմին ՀՀ ոստիկանությունը ապաշրջափակել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը՝ միաժամանակ բերման ենթարկելով ցուցարարներից մի քանիսին։ Դեսպանատան աշխատակիցները լքել են դիվանագիտական ներկայացուցչությունը և գնացել տուն:
Հիշեցնենք, որ երեկվանից ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա էր։ Քաղաքացիները Ռուսաստանից պահանջում էին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա դադարեցնելու համար։