Մշակույթ

Պարոնյանի թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Պարոնյանի թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Հուլիսի 23-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանին։ 

Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։ 

Նշենք, որ 2002թ․-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Կարո Շահբազյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինչպես տեղեկացանք թատրոնից, դա եղել է Կարո Շահբազյանի որոշումը եւ որեւէ այլ հանգամանքով պայմանավորված չէ, ինչ վերաբերում է տնօրենի նոր ԺՊ-ին, ապա նա թատրոնի կելեկտիվին ներկայացրել է իր ծրագրերը։ 

Լիլիթ Պետրոսյանը, 1998թ. սեպտեմբերից մինչ 2016թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնում, որպես անգլերեն լեզվի  դասախոս: Լ. Պետրոսյանը արվեստի ոլորտում մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թ.-ին՝ միանալով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2001-2003 աշխատել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում որպես տնօրենի օգնական և արտաքին կապերի պատասխանատու: Համակարգել և իրականացրել է բազմաթին նախագծեր, այդ թվում սեմինար-վարպետության դասեր։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image