Հարցազրույց

Վերջին 1-2 տարին ռուսական ԶԼՄ-ներում Հայաստանի մասին դրական հոդված չի եղել

Վերջին 1-2 տարին ռուսական ԶԼՄ-ներում Հայաստանի մասին դրական հոդված չի եղել

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Հրապարակի» հետ զրույցում վերլուծել է Ռուսաստանի դաշնությունում Հայաստանի նոր դեսպանի նշանակումը։ Ինչ դերակատարում կստանձնի Գուրգեն Արսենյանը, կկարողանա՞ արդյոք նպաստել հայ-ռուսական հարաբերությունների ջերմացմանը, թե՞ կշարունակի կոնֆրոնտացիայի քաղաքականությունը: 

Ս.Տարասովն ասում է. «Դեսպանը պետք է կարողանա նորովի կամուրջներ կառուցել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ։ Պարադոքս ասեմ՝ Հայաստանը երբեք ռուսական մեդիատիրույթում չի ընկալվել որպես քաղաքական ընդդիմախոս, էլ չեմ ասում՝ թշնամի։ Բավականին կարճ ժամանակահատվածում Հայաստանի ընկալումը կտրուկ փոխվեց: Վերջին 1-2 տարիների ընթացքում, բացառությամբ զբոսաշրջային բլոգների կամ մշակութային, խոհարարական անդրադարձերի, ռուսական ԶԼՄ-ներում ես չեմ հանդիպել Հայաստանի մասին պատմող որեւէ դրական հոդվածի։ Սա խնդիր է , որովհետեւ հայերը մեծ ներդրում են ունեցել Ռուսական կայսրության կայացման գործում, մեծ ավանդ ունեն Խորհրդային Միության զարգացման գործում, ներկայումս հայերը մասնակցություն ունեն Ռուսաստանի զարգացմանը։ Հայաստանի քաղաքացիները, որոնք նաեւ ռուսական անձնագրեր ունեն, այսօր Ուկրաինայում Ռուսաստանի համար են պատերազմում, մենք հայկական ծագմամբ սպայական կազմ ունենք։ Մեզ համար կարեւոր է, որ հայերն իրենց ճնշված չզգան՝ հայրենիքում  քաղաքական զարգացումների պատճառով, նրանք մեր լիիրավ քաղաքացիներն են։ Թեեւ նրանք իրենց հարմարավետ են զգում Ռուսաստանում, բայց, ուզենք, թե ոչ, այդ բացասականը, որը տեղ է գտել հայ-ռուսական հարաբերություններում, անդրադառնում է նրանց վրա։ Սա պետք է հարթել: Եթե նոր դեսպանը ձգտի դա անել, մենք նրան կաջակցնեք, իհարկե, եթե նա դիմի»։
 

Հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք վաղը

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image