Քաղաքականություն

Նիկոլը համոզել է ազգին՝ ինչների՞դ է կռիվ գնաք, կերեք-խմեք, դմփ-դմփալով քշեք, սիգնալ տալով ման եկեք

Նիկոլը համոզել է ազգին՝ ինչների՞դ է կռիվ գնաք, կերեք-խմեք, դմփ-դմփալով քշեք, սիգնալ տալով ման եկեք

 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենահեշտ ձեւը մանդատները վայր դնելն է։ Ավտոմատ հեռացվում է։ Իմպիչմենթը դերասանություն է»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքացիներից մեկը։ 

Համառորեն պնդում է՝ եթե ուզում են հեռացնել, ուրիշ ձեւ չկա, սա է միակ ձեւը։ 

«Ընտրություններով էս երկրում բան չի փոխվել։ Գյումրու օրինակը տեսեք, թե բա՝ թասիբով են։ 35 տոկոս  ՔՊ-ն ձայն ստացավ։ Ես գտնում եմ, որ միակ ձեւը մանդատները վայր դնելն է, մեկ էլ՝ Պուտինի մոտ ծանոթ գտնենք, որ Նիկոլին հեռացնի»,-ասաց նա։

Ամենասարսափելի բանը, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման ժամանակ արել է, ո՞րն է։

«Հազար տարի է հայ ազգի մեջ քնած էր ընչաքաղցությունը, նյութապաշտությունը, նա արթնացրեց։ Էս երկրում անշարժ գույքի գները ոչ թե չեն իջնում, այլեւ բաձրանում է։ Մարդիկ դարձել են նյութապաշտ, մարդկանց մեջ արթնացել է լկտիությունը։ Ամենասարսափելի բանն է լկտիությունը։ Գիշերը մեքենաները դռռացնելով գնում են։ 3 տարի առաջ ասում էր՝ պիտի պայքարենք խլացուցիչների դեմ, արա՛, դու սկի դրա դեմ չեք կարողանում պայքարեք, ուրիշ բանի դեմ ո՞նց եք պայքարելու։ Համոզել է ազգին, թե ինչներիդ է պետք պատերազմ, կռիվ, գնաք զոհվեք, կերեք-խմեք, դմփ-դմփալով քշեք, սիգնալ տվեք։ 44 օրյա պատերազմի ժամանակ սիգնալ տալով գնում են, հա ի՞նչ, վախեցա՞նք»,-պատասխանում է քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image