Հասարակություն

Թույլ չտվեցին նամակ հանձնել

Թույլ չտվեցին նամակ հանձնել

Մարզահամերգային համալիրի դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցները ցանկություն են հայտնել նամակ հանձնել եվրոպական երկրների ներկայացուցիչներին։ Սակայն տարածքը հսկող ոստիկանները նրանց չեն թույլատրել մոտենալ շենքին և փոխանցել նամակը։

Ակցիայի ընթացքում Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դիմել է ոստիկաններին՝ նշելով, որ իրենք որևէ առաջնորդի չեն մոտենում և հարցրել է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել շենքին մոտենալը։ Նա ընդգծել է, որ իր ձեռքին որևէ միջոց չկա, որը կարող է վտանգ ստեղծել շենքի կամ այնտեղ գտնվող անձանց համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image