Այլ

Ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները կարգավորելու համար

Ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները կարգավորելու համար

Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցում խոսել է կողմերի միջև խաղաղության պայմանագիր կնքելու առաջնահերթություններից։ Նա մասնավորապես ասել է, որ հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։

«Ընդհակառակը, - ըստ նրա,- այն նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը», — ասել է Դենիս Գոնչարը։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Երևանը և Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։ «Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն կոնյուկտուրային նկատառումների, այլ նպաստել ամուր, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։
Նրանք պետք է ապավինեն տեղում ստեղծված իրողություններին, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով արված ռուս-հայ-ադրբեջանական հայտարարություններն և դրանց հիման վրա գործող մեխանիզմներին», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։
Ընդհանուր առմամբ՝ չի կարելի չհամաձայնել ռուս բարձրաստիճան դիվանագետի հետ։ Այն, որ խաղաղությունը այլընտրանք չունի, հասկանում ենք բոլորս՝ թե Երեւանում, թե Բաքվում, թե Մոսկվայում եւ թե այլուր։

Սակայն խնդիրն այն է, «թե ինչ որակի խաղաղություն է լինելու» Երեւանի եւ Բաքվի միջեւ։ Եթե առաջնահերթությունը պարզապես «խաղաղության պայմանագիր դակելն» է, ապա լիովին կարելի է մի քանի օրում էլ այն ստորագրել։ Սակայն չպետք է մոռանալ, որ խոսքը «վերացական բանի» մասին չէ, այլ մի հակամարտության, որը ձգվում է արդեն մի քանի տասնամյակ եւ խլել է հազարավոր կյանքեր։ Խոսքն ի վերջո, երկու հարեւան ժողովուրդների մասին է, որոնք դեռ հարյուրամյակներ ապրելու են կողք կողքի եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի 50 տարի հետո։ Դրա համար ցանկացած խաղաղության պայմանագիր Երեւանի եւ Բաքվի միջեւ պետք է լինի բանալսավորված, երկու կողմերի շահերը հաշվի առնող, փոխադարձաբար ընդունելի բոլոր հակամարտող կողմերի համար եւ ռեգիոնալ քաղաքական ճարտարապետության մեջ լիովին ինտեգրվող, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ այն խաթարի ռեգիոնում ձեւավորված «ռեգիոնալ քաղաքական ճարտարապետությունը»։

Հենց այս սկզբունքներով պետք է առաջնորդվել, եթե կա անկեղծ ցանկություն ի վերջո վերջնականապես կարգավորելու Հարավային Կովկասի ամենից արյունալի, բարդ եւ ձգձգված հակամարտություններից մեկը։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image