Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քրեական գործը մուտք է արվել դատարան երեկ՝ մարտի 9-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Սրբազանի գործը կքննի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականին Վեհարանի վրա գրոհողներից մեկի պայուսակում գտնված թմրամիջոցի առնչությամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Սրբազանը ու նրա պաշտպանները մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդման դրսեւորում։
Նշենք, որ Գեւորգ Մանուկյանը քննում է նաեւ կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու վերաբերյալ քրեական գործը։